Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին («Համազարկո՜վ, կրա՛կ» գրքից)

Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին («Համազարկո՜վ, կրա՛կ» գրքից)
24.12.2023 | 10:05

Ուրուատրի երկրից

Դու մեծ ընծա եկար,

Եկար Հայոց երկնից

Ժեռ դարերով երկար:



Եվ անունիդ հանգույն՝

Ոգորանքով Մեծի,

Ու ծագումիդ հանգույն՝

Զարկված հազար քերծի,

Եկա՛ր՝ նորից բեկես

«Քարավանի» ուղին,

Ջրի հունը թեքես

Մեր անջրդի Հողին...



Եկար երկրից Տուշպա,

Վանա ծովից ելար,

Որ հար հոտաղ դուշմանն

Իր խուղի մեջ մնար,

Որ կիսակուշտ գանգում

Հանկարծ միտք չծագեր՝

Թե Հայոց հին Արտում

Ցորյանն ի՞նչ է «հագել»...



Եկար ռազմի երգով,

Դավանանքով Սրի,

Ուսյալ եղար՝ մտքով

Միստիկական Գրի...



Եկար առասպելված

Արքաների կամքով.

Չլինի՞, թե հանկարծ

Ավետված Հին Երկրով

Ջրամբարներ տանեն՝

Շամիրամի անվամբ,

Ու Հին Ցեղին դավեն՝

Խև Նինոսի ձեռամբ...



...Սակայն ժպիտ բաշխող՝

Կապուտաչյա, խարտյաշ,

Թողիր կսկիծ մաշող

Ու Զարմերիդ մատղաշ,

Որ ամոքում լինի

Հաջորդ գալդ մինչև,

Երբ հաշտություն լինի

Երկրի Երկնի միջև:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3717

Մեկնաբանություններ